ԳԳոհար Սիմոնյան

Իրանում ԱՄՆ շահերի պաշտպանը՝ Շվեյցարիայի դեսպանը, կանչվել է ԱԳՆ

Իրանում ԱՄՆ շահերի պաշտպանը՝ Շվեյցարիայի դեսպանը, կանչվել է ԱԳՆ

Թեհրանում Շվեյցարիայի դեսպանը, որպես ԱՄՆ-ի շահերի պաշտպան, կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն: Իրանի ԱԳ նախարարությունը Թեհրանում Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լայթներին է փոխանցել Իսլամական հանրապետության բողոքը՝ Իրանի ներքին գործերին Միացյալ Նահանգների միջամտության դեմ:

Հիշեցնենք, որ բենզինի թանկացման առիթով Իրանում մեկնարկած բողոքի ակցիաներին զուգահեռ՝ Սպիտակ Տունը կիրակի երեկոյան հաղորդագրություն էր հրապարակել՝ պաշտպանելով Իրանի ցուցարարներին: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում