ՄՄարի Կոստանյան

Թրամփն ուղղորդել է Ուկրաինայի դեմ ճնշումները. ԵՄ-ում ԱՄՆ դեսպան

Թրամփն ուղղորդել է Ուկրաինայի դեմ ճնշումները. ԵՄ-ում ԱՄՆ դեսպան

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետ Գորդոն Սոնդլենդը հրավիրվել էր երկրի նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործով հետաքննության շրջանակում վկայություն տալու նպատակով: Բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է, որ հետևել է ԱՄՆ նախագահի հրահանգներին, որի համաձայն՝ ճնշումներ են գործադրվել Ուկրաինայի վրա՝ դեմոկրատ քաղաքական մրցակից Ջո Բայդենի գործով հետաքննություն անցկացնելու համար:

ԵՄ-ում  ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլենդի հավաստմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգներն արվել են Սպիտակ տան ղեկավարի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիի կողմից: Նա նշել է, որ իրենք աշխատել են միայն Ջուլիանիի հետ և կատարել են նախագահի հրահանգները:

«Մենք չէինք ցանկանում աշխատել Ջուլիանիի հետ, սակայն կատարել ենք մեր աշխատանքը: Մենք բոլորս հասկանում էինք, որ եթե հրաժարվենք Ջուլիանիի հետ գործակցությունից, կկորցնեինք ԱՄՆ-ի և Ուկրաինայի հարաբերությունները լավացնելու կարևորագույն հնարավորությունը: Հետևաբար, մենք կատարել ենք նախագահի հրահանգները»:

Միաժամանակ Սպիտակ տունը պնդում է, թե ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլենդի ցուցմունքներն ապացուցում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղավոր չէ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում