ՄՄարի Կոստանյան

Կատաղի բախումներ՝ Իրաքում. կան զոհեր ու վիրավորներ

Կատաղի բախումներ՝ Իրաքում. կան զոհեր ու վիրավորներ

Իրաքում բողոքի ակցիաներն օրեցօր թեժանում են: Մայրաքաղաք Բաղդադում կազմակերպված հերթական բողոքի ցույցի ժամանակ կատաղի բախումներ են գրանցվել իրավապահների ու ակտիվիստների միջև: Անկարգությունների ժամանակ զոհվել է երկու մարդ, ևս 38-ը՝ վիրավորվել են: Հայտնի է դարձել, որ տուժածները ստացել են նաև հրազենային վնասվածքներ:

Բաղդադում և Իրաքի տարբեր բնակավայրերում բողոքի ակցիաների ընթացքում մահացել է ավելի քան 300 մարդ: Սա համարվում է երկրում գրանցված ամենազանգվածային ակցիան՝ 2003 թվականին Սադամ Հուսեյնի իշխանության տապալումից ի վեր:

Ցուցարարները բողոքում են Իրաքում մեծ չափերի հասնող կոռուպցիայի, գործազրկության ու հանրային ծառայությունների վատ որակի դեմ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում