ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ը հերքում է Հարավային Կորեայից 4 հազար զինվորականի դուրս բերելու մասին լուրերը

ԱՄՆ-ը հերքում է Հարավային Կորեայից 4 հազար զինվորականի դուրս բերելու մասին լուրերը

Պենտագոնը հերքել է հարավկորեական լրատվամիջոցների տարածած լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ը քննարկում է Հարավային Կորեայում իր 28-հազարանոց զորակազմը 4 հազարով կրճատելու հավանականությունը, եթե Սեուլը հրաժարվի զգալիորեն ավելացնել դրա դիմաց տրվող վճարումները:

«Հայտնի է, որ Պենտագոնը պատրաստվում է մի զորախումբ դուրս բերել Հարավային Կորեայից, եթե բանակցություններն ընթանան ոչ այնպես, ինչպես կցանկանար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը»,- գրել է հարավկորեական մամուլը:

Հարավային Կորեայում այժմ 28,5 հազար ամերիկացի զինծառայողներ կան: Անցյալ տարի ամերիկյան կողմը հայտարարել էր Հարավային Կորեայի ծախսերը զգալիորեն ավելացնելու անհրաժեշտության մասին, քանի որ այդ երկրում 8-հազարանոց զորակազմ պահելը Վաշինգտոնի համար տարեկան արժենում է մոտավորապես 5 մլրդ դոլար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում