ՄՄարի Կոստանյան

Սիրիայի հյուսիսում ստեղծվել է անվտանգության գոտի

Սիրիայի հյուսիսում ստեղծվել է անվտանգության գոտի

Սիրիայի հյուսիսում ստեղծվել է 145 կմ երկարությամբ և 30 կմ լայնքով անվտանգության գոտի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ հավելելով, որ «Խաղաղության ակունք» ռազմական գործողության շրջանում հարձակումներն արևելքից ու արևմուտքից շարունակվում են:

«Դրանց կանխարգելման համար մենք բանակցություններ են վարում ռուս գործընկերների հետ»,- ասել է Աքարը:

Հիշեցնենք, որ Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է ավելի քան ութ տարի: Իրավիճակը սրվել է հոկտեմբերի սկզբին, երբ Թուրքիան հայտարարել էր քրդերի դեմ ուղղված «Խաղաղության ակունք» ռազմական գործողության մասին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում