ԳԳոհար Սարգսյան

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հետախուզվողներ են հայտնաբերվել

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հետախուզվողներ են հայտնաբերվել

Ոստիկանությունից ներկայացվել է հետախուզվող անձանց հայտնաբերման մասին տեղեկանք: Ըստ այդմ.

  • Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 29-ին Մյասնիկյան պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 33-ամյա մի երիտասարդի, որը ապրիլի 20-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։
     
  • Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 29-ին բաժին է ներկայացել Ջերմուկ քաղաքի բնակիչ 33-ամյա մի երիտասարդ, որը ապրիլի 23-ից Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր զենք-զինամթերք ապօրինի ձեռք բերելու, կրելու, պահելու մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ 
     
  • Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ապրիլի 28-ին Եղվարդ քաղաքի Պարույր Սևակի փողոցի տներից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել Վանաձոր քաղաքի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի, որը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։
     
  • Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 28-ին Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել 30-ամյա մի երիտասարդի, որը ապրիլի 22-ից ՌԴ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով․խափանման միջոցը՝ կալանք։ Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում