ՄՄարիամ Մխիթարյան

Նոր ձերբակալություն լրագրող Գալիցիայի գործով

Նոր ձերբակալություն լրագրող Գալիցիայի գործով

Մալթայի ոստիկանությունը ձերբակալել է խոշոր գործարար Յորգեն Ֆենեկին 2017-ին լրագրող Դաֆնե Գալիցիայի սպանության գործով: Լրագրողուհին հետաքննում էր կոռուպցիոն հանցագործությունները «Պանամական գործի» հիման վրա և Մալթայի վարչապետ Ժոզեֆ Մուսքաթին մեղադրեց կոռուպցիայի մեջ:

Դաֆնե Գալիցիան մահացել է 2017-ի նոյեմբերի 16-ին՝ իր մեքենայի պայթյունի հետևանքով: Սպանությունից վեց ամիս առաջ նա զեկուցել էր Պանամայի փաստաթղթում նկարագրված կոռուպցիոն սխեմաներին Մալթայի կառավարության ղեկավարի մասնակցության մասին: Ըստ Գալիցիայի՝ պանամական օֆշորային Egrant ընկերությունը պատկանում է վարչապետ Միշել Մուսքաթի կնոջը:

2016-ին Մալթայում հազարավոր քաղաքացիներ փողոց դուրս եկան՝ պահանջելով Ժոզեֆ Մուսքաթի հրաժարականը: Euronews-ը հայտնում է, որ Մալթայի վարչապետը կասկածյալին ներում է խոստացել ՝ հանցագործության պատվիրատուի դեմ ցուցմունքներ տալու համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում