ՄՄարիամ Մխիթարյան

30 աստիճան ցրտի դեմ՝ առանց ջեռուցման

30 աստիճան ցրտի դեմ՝ առանց ջեռուցման

Ռուսաստանի միաժամանակ երկու մարզային մայրաքաղաքներում տասնյակ բնակելի շենքեր, ինչպես նաև սոցիալական հաստատություններ մնացել են առանց ջեռուցման 30 աստիճան ցրտի պայմաններում: Նովոսիբիրսկում ջեռուցումն անջատվել է 43 բնակելի շենքում, երեք մանկապարտեզում, երեք դպրոցում և պոլիկլինիկայում կոմունալ վթարի պատճառով:

Բառնաուլում ցրտահարվում է ավելի քան 2,5 հազար մարդ, այստեղ էլ ջեռուցումից զրկվել են 23 բնակելի շենք, երկու մանկապարտեզ: Պատճառը դարձյալ նույնն է` ջեռուցման համակարգի խափանում: Իշխանությունները վստահեցրել են, որ ժամանակավոր կացարաններ կբացվեն, եթե ​​հնարավոր չլինի վթարներն արագ վերացնել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում