ՄՄարիամ Մխիթարյան

Անհամաձայնություն առաջին հեռուստաբանավեճում

Անհամաձայնություն առաջին հեռուստաբանավեճում

Կայացել է թորի Բորիս Ջոնսոնի և լեյբորիստ Քորբինի առաջին նախընտրական բանավեճը, որի ժամանակ կողմերն իրենց անհամաձայնությունն են հայտնել Միացյալ Թագավորության արտաքին և ներքին քաղաքականության գրեթե բոլոր, այդ թվում՝ Brexit-ի հարցում: Վարչապետը հավաստիացրել է, որ Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի «ամուսնալուծությունը» կկայանա մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը,  ընդդիմության առաջնորդն էլ խոստացել է ևս մեկ անգամ հանրաքվե անցկացնել՝ Եվրամիությունից դուրս գալու թեմայով:

Նախորդ օրը հրապարակված հարցումներից մեկի համաձայն՝ թորերը լեյբորիստներից առաջ են 18 տոկոսով: Խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 12-ին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում