ՔՔրիստինե Ոսկանյան

Արթիկում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Արթիկում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Հոռոմսիմե Նշանյանին պատկանող (Շիրակի մարզ, ք. Արթիկ, Բաղրամյան 21) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի՝ սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի բազմաթիվ խախտումներ։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

 

Մասնավորապես՝
 
- սննդի կառույցի հատակը, պատերը չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում, հնարավոր չի եղել իրականացնել պատշաճ մաքրում և ախտահանում,

- առաստաղը եղել է ոչ նորոգ, առկա է եղել կեղտի կուտակում և մասնիկների թափվելու վտանգ,

- պատուհանները պատրաստված չեն եղել այնպես, որ կանխեն կեղտի կուտակումը, չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,

- աշխատանքային սեղանները չեն պահվել նորոգ վիճակում, առկա է եղել մասնիկների պոկվելու հնարավորություն,

- սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում և չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,

- սանհանգույցի դուռն անմիջապես բացվել է սննդամթերքի մշակման հատված,

- սննդի կառույցն ապահովված չի եղել բավարար քանակությամբ լվացարաններով և ձեռքերի չորացման հիգիենիկ սարքերով, բնական և արհեստական օդափոխության համակարգերով և անձնակազմի համար հանդերձարանով։

 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսվարողին հանձնարարվել է այն համապատասխանեցնել սահմանված նորմերին, ամրագրվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում