Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ դեսպանները հաստատել են Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկը

ԵՄ դեսպանները հաստատել են Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկը

ԵՄ-ն վճռական քայլ է կատարել՝ Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի վերջնական հաստատման ուղղությամբ: Հարցը մի քանի ամիս չէր լուծվում Հունգարիայի վետոյի պատճառով: ԵՄ անդամ պետությունների մշտական ​​ներկայացուցիչները չորեքշաբթի՝ ապրիլի 22-ին, նախնական հավանություն են տվել լայնածավալ օգնության փաթեթին: Այս մասին հայտարարել է Կիպրոսի Հանրապետության դեսպանը, որը ներկայումս ռոտացիոն կարգով նախագահում է ԵՄ-ում:

Այժմ վարկի տրամադրման հարցը կանցնի գրավոր ընթացակարգ՝ ԵՄ Խորհրդի կողմից վերջնական հաստատման համար։ Ակնկալվում է, որ այն կավարտվի հինգշաբթի`ապրիլի 23-ին: ԵՄ դեսպանների որոշումը հարթեց վարկի վերջնական հաստատման ճանապարհը:

Եվրոպական տնտեսական հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ Բրյուսելը նախատեսում է առաջին տրանշը տրամադրել մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։

Վարկի հաստատումը հնարավոր է դարձել Հունգարիայի խորհրդարանի ընտրությունում «Տիսա» ընդդիմադիր կուսակցության հաղթանակից հետո, որի առաջնորդ Պետեր Մադյարը խոստացել էր չարգելափակել Ուկրաինային տրամադրվող վարկը՝ հավելելով, որ Բուդապեշտը չի նախատեսում մասնակցել միջոցների բաշխմանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում