Թուրքիայի իշխանությունը երկրի Զինված Ուժերի անձնակազմից 133 զինվորականի բերման ենթարկելու հրամանագիր է ստորագրել: Զինվորականներին կասկածում են 2016 թվականին Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձի համար մեղադրվող Գյուլենի շարժման հետ առնչության համար: Կասկածյալներին հայտնաբերելու համար օպերատիվ գործողություններ են իրականացվում երկրի տարբեր շրջաններում:
Հիշեցնենք, որ Թուրքիայում հեղաշրջման փորձի համար պաշտոնական Անկարան մեղադրում է Ֆեթուլլահ Գյուլենին, որը 1999 թվականից գտնվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում:
Ի դեպ, հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում ձերբակալվել կամ բերման է ենթարկվել ավելի քան 77 հազար մարդ, ևս 150 հազարը՝ հեռացվել է աշխատանքից: Թուրքիայում մարդաորսը շարունակվում է:










