ՄՄարի Կոստանյան

Ռուսաստանն անդրադարձել է Սիրիայում «չկատարած իր խոստումներին»

Ռուսաստանն անդրադարձել է Սիրիայում «չկատարած իր խոստումներին»

ՌԴ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի՝ Սիրիայի հարցում «Ռուսաստանի խոստումների չկատարման» վերաբերյալ հայտարարությունը:

Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ  այդ հայտարարությունը, ինչպես նաև՝ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները վերսկսելու սպառնալիքները, տարակուսանք են առաջացրել:

«Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ սկսելու կոչով՝ Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը կարող է միայն իրավիճակի սրման հանգեցնել, ոչ թե՝ խնդրի կարգավորման, ինչպես դա ամրագրված է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների կողմից ստորագրված համատեղ հուշագրում»:

Իգոր Կոնաշենկովը նշել է, որ Ռուսաստանը ամբողջ ծավալով կատարել և շարունակում է կատարել հոկտեմբերի 22-ին Սոչիում ստորագրված հուշագրի դրույթները:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում