ԳԳոհար Սիմոնյան

Քուվեյթի ղեկավարը կառավարության բարեփոխումներն իր ընտանիքից է սկսել

Քուվեյթի ղեկավարը կառավարության բարեփոխումներն իր ընտանիքից է սկսել

Քուվեյթի Պետության վարչապետ շեյխ Ջաբեր Մուբարաք ալ-Համադ ալ-Սաբահը  շեյխ Սաբահ ալ-Ահմեդ ալ-Սաբահին հանձնարարել է դադարեցնել կառավարության ձևավորման՝ հանձնարարված գործընթացը:  

Ջաբեր Մուբարաք ալ-Համադ ալ-Սաբահը նոյեմբերի 13-ին էր ցրել կառավարությունը, իսկ արդեն նոյեմբերին 17-ին որդուն՝ շեյխ Սաբահ ալ- Ահմեդ ալ-Սաբահին, հանձնարարել էր նոր կառավարություն կազմել:

Քուվեյթի ԶԼՄ-ները գրում են, որ այս ամենը պայմանավորված է ներքին քաղաքական լարմամբ ուղեկցվող առանձին գործընթացներով: Մասնավորապես, ըստ արաբական ԶԼՄ-ների, նոր կառավարության կազմում հաստատապես չի լինի շեյխ Ջաբերի մեկ այլ որդին՝ Նասեր ալ-Սաբահը, որը երկրի Պաշտպանության նախարարի աթոռն էր զբաղեցնում:

Վարչապետն աշխատանքից կազատի նաև իր մյուս որդուն՝ Քուվեյթի Ներքին գործերի նախարար, շեյխ Սաբահ ալ-Խալիդ-ալ-Սաբահին, որի գործունեությունն էլ հենց երկրի խորհրդարանում կառավարությանն անվստահություն հայտնելու առիթ էր հանդիսացել: Ճիշտ է՝ խորհրդարանը դեռ պաշտոնապես չէր հաստատել իր դիրքորոշումը, բայց առկա քննարկումները զգուշավոր էին դարձրել Ջաբեր Մուբարաք ալ-Համադ ալ-Սաբահին, որը փորձեց այսկերպ ազդել նաև հանրային կարծիքի վրա:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում