ՄՄարի Կոստանյան

Թուրքիան չի հրաժարվի С-400-ից. Էրդողան

Թուրքիան չի հրաժարվի С-400-ից. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նոյեմբերի 13-ին ԱՄՆ կատարած այցի ժամանակ իր ամերիկացի պաշտոնակցին տեղեկացրել էր ռուսական С-400 հակաօդային պաշտպանական համակարգերի ձեռքբերման անփոփոխ որոշման մասին:

Ռուսական С-400 հակաօդային պաշտպանական համակարգերի մատակարարումը թուրք-ամերիկյան հարաբերություններում ճգնաժամ առաջացրել էր հուլիսի կեսերին: Էրդողանի հավաստմամբ՝ С-400 համակարգերն ամբողջովին կգործարկվեն 2020 թվականի ապրիլին:

Պաշտոնական Վաշինգտոնն Անկարայից պահանջել էր հրաժարվել С-400-ից, գնել ամերիկյան Patriot համալիրը՝ սպառնալով սառեցնել կամ ընդհանրապես չեղարկել F-35 նորագույն կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաև՝ պատժամիջոցներ կիրառել: Անկարան, սակայն, հրաժարվել էր զիջումների գնալ:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում