ՄՄարի Կոստանյան

Ինչո՞ւ են ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանությունը ճանաչել հենց այսօր. Պոզների դիտարկումը

Ինչո՞ւ են ԱՄՆ-ում Հայոց  ցեղասպանությունը ճանաչել հենց այսօր.  Պոզների դիտարկումը

Ռուս հանրահայտ լրագրող և գրող Վլադիմիր Պոզներն արտահայտվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին: Պատասխանելով Ինստագրամի հայ օգտատիրոջ հարցին՝ Պոզները նշել է, որ Ներկայացուցիչների պալատի բանաձի ընդունումն  ունի քաղաքական ենթատեքստ:

«Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը 1915 թվականի կոտորածը Ցեղասպանություն  ճանաչել. որովհետև՝ սարսափելի բարկացել էր Թուրքիայի նախագահ Էրդողանի վրա այն պատճառով, որ նա Ռուսաստանից գնել էր С-400  հակաօդային համակարգեր և  ռազմական գործողություն էր սկսել քրդերի դեմ՝ Սիրիայի հյուսիսում: Սրանք բոլորը քաղաքական խաղեր են, իրականում նրանք  միանգամայն անտարբեր են այս ամբողջ պատմության նկատմամբ»:

Վլադիմիր Պոզները նաև ավելացրել է, որ Սենատի կողմից Հայոց  ցեղասպանության ճանաչման բանաձևի արգելափակումը նույնպես մտնում է քաղաքական խաղերի տրամաբանության մեջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել էր բանաձև, որով ճանաչում էր Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության փաստը, իսկ նոյեմբերի 14-ին սենատոր Լինդսի Գրահամը Սենատում վետո էր կիրառել նույն բանաձևի վրա:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում