ՎՎարդան Հովսեփյան

Թուրքական ընկերությունները՝ ԱՄՆ պատժամիջոցների ցանկում

Թուրքական ընկերությունները՝ ԱՄՆ պատժամիջոցների ցանկում

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել մի շարք երկրներում գրանցված ընկերությունների և  քաղաքացիների դեմ։ Ցանկում տեղ են գտել որոշ եվրոպական երկրներ, Սիրիան, Թուրքիան և Պարսից ծոցի երկրները։

Թուրքիայում գրանցված Sahloul ընկերությունը, դրամական փոխանցումների El-Sultan ընկերությունը և արտահանմամբ ու ներմուծմամբ զբաղվող ACL ընկերությունը ևս հայտնվել են պատժամիջոցների ցանկում։ Այդ ցանկում են նաև Թուրքիայի քաղաքացիներ Իսմաիլ և Ահմեթ Բայալթուն եղբայրները։

Նշված ցանկում ներառված ընկերություններին և անձանց պատկանող ամերիկյան բանկային հաշիվները, եթե այդպիսիք կան, սառեցվում են, իսկ նրանց հետ համագործակցությունն՝ արգելվում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում