ՄՄարի Կոստանյան

Թուրքիան չպետք է խեղաթյուրի պատմական իրողությունները. Հունաստանի նախագահ

Թուրքիան չպետք է խեղաթյուրի պատմական իրողությունները. Հունաստանի նախագահ

Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը հայտարարել է, որ Թուրքիան խեղաթյուրում է պատմական իրողությունները՝ թուրքերին կոչ անելով հարգել Հունաստանի ինքնավարությունը, սահմաններն ու տնտեսական հատուկ գոտին:

«Մենք Թուրքիային և թուրք ժողովրդին բարեկամության և համերաշխության ձեռք ենք մեկնում: Էգեյան ծովում խաղաղ գոյակցելու համար պատմությունը պետք է միավորի, ոչ թե բաժանի երկու պետություններին»:

Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները վերջին ամիսներին սրվել են՝ Կիպրոսի ջրերում Թուրքիայի կատարած հորատման աշխատանքների հետ կապված:

Ըստ Թուրքիայի՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը նույնպես  իրավունք ունի կղզու ջրերի պաշարների նկատմամբ, սակայն Կիպրոսի Հանրապետության իշխանությունները չեն համաձայնվում այդ դիրքորոշմանը՝ նշելով, որ Կիպրոսի Հանրապետությունը միակ պաշտոնապես ճանաչված պետությունն է կղզու տարածքում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում