ՄՄարիամ Մխիթարյան

Հզոր ցիկլոնը չի նահանջում Իտալիայից

Հզոր ցիկլոնը չի նահանջում Իտալիայից

Իտալիայում հզոր ցիկլոնը բարձրացրել է նաև Առնո գետի մակարդակը՝ սպառնալով Ֆլորենցիայի և Պիզայի անվտանգությանը: Բնակիչները գետափնյա հատվածներն ամրապնդում են ավազի պարկերով:

Պիզայի քաղաքապետը բնակիչներին խնդրել է մնալ տանը և դուրս չգալ առանց խիստ անհրաժեշտության, նա նաև հրամայել է փակել Առնո գետի կամուրջները: Associated Press-ը հայտնում է, որ Ֆլորենցիայում փակվել են որոշ տեսարժան վայրեր:

Նման իրավիճակ է նաև Իտալիայի այլ շրջաններում: Մոդենում և Բոլոնիայում հարյուրավոր մարդիկ են տարհանվել, ընդհատվել է տեղական երկաթուղային հաղորդակցությունը: Ըստ վերջին տեղեկությունների, ավելի քան 10 հազար մարդ գիշերն անցկացրել է առանց էլեկտրականության:

Վենետիկում Սուրբ Մարկոսի հրապարակն ու տաճարը դարձյալ փակ են այցելուների համար: Ջուրն այստեղ բարձրացել է մեկուկես մետրով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում