ԳԳոհար Սարգսյան

Անահիտ Մանասյանը ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասում ծրագրի ղեկավարին

Անահիտ Մանասյանը ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասում ծրագրի ղեկավարին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ապրիլի 10-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Յակոբ Վյոլենշտայնին։

 

Ողջունելով հյուրին՝ Պաշտպանը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հիմնադրամի հետ ձևավորված արդյունավետ և կայուն համագործակցությունը՝ ընդգծելով դրա շարունակական զարգացման անհրաժեշտությունը։
 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության հիմնական ուղղություններին և համատեղ իրականացված ծրագրերին։

 

Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնահերթությունները, ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարի կարևորությունը` հատկապես ընտրությունների նախաշեմին։ Այս համատեքստում կարևորվել են հիմնադրամի հետ համատեղ իրականացվող նախաձեռնությունները՝ ուղղված ատելության խոսքի դեմ պայքարին։ Պաշտպանը շեշտել է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից՝ ապահովելով հարգանքի և հանդուրժողականության մթնոլորտ։

 

Կողմերը նաև քննարկել են երեխաների, կանանց, ազգային փոքրամասնությունների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է ՄԻՊ հաստատությանն առընթեր գործող խորհուրդների կարևորությունը, որոնցում ներգրավված են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
 

Անդրադարձ է կատարվել նաև մարդու իրավունքների կրթության բարեփոխումների անհրաժեշտությանը։

 

Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև ազատությունից զրկված անձանց իրավունքներին, հավաքների ազատության իրավունքին առնչվող և մի շարք այլ հարցերի:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են ձևավորված համագործակցությունը շարունակելու և համատեղ նոր ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում