ՄՄարիամ Մխիթարյան

Պետքարտուղարության աշխատակիցն ընդդեմ Թրամփի

Պետքարտուղարության աշխատակիցն ընդդեմ Թրամփի

Երեքշաբթի Սենատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ պետք է ցուցմունք տա պետական քարտուղարության աշխատակից Ջենիֆեր Ուիլյամսը:

Ամսվա սկզբին՝ փակ ​​նիստերի ժամանակ, Ուիլյամսը արդեն հայտնել էր օրենսդիրներին, թե ինչպես է վկա եղել Թրամփի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու միջև հուլիսին կայացած հեռախոսազրույցին, ինչն էլ դարձավ ԱՄՆ նախագահի իմփիչմենթի գործընթացը սկսելու հիմնական պատճառը:

Ըստ վկաների, հենց այդ խոսակցության ժամանակ Թրամփը Զելենսկուց պահանջել է վարկաբեկող ապացույցներ ներկայացնել առաջիկա նախագահական ընտրություններում իր հնարավոր մրցակից Ջո Բայդենի և նրա որդու՝ Հանթեր Բայդենի նկատմամբ:

Թրամփը Ջենիֆեր Ուիլյամսին, ինչպես նաև իմփիչմենթի գործընթացում ներգրավված բոլոր անձանց դասել է, այսպես կոչված, «թրամփատյացների» խմբին:

CNN-ը նշում է, որ Ուիլյամսը ներկայումս զբաղեցնում է Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով փոխնախագահի հատուկ խորհրդականի պաշտոնը, գործընկերներն էլ բարձր են գնահատում նրա մասնագիտական ​​որակները:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում