ԷԷլեն Պետրոսյան

Հայաստան–Շվեդիա համագործակցություն. ժողովրդավարության զարգացմանն ուղղված աշխատանքային հանդիպումներ

Հայաստան–Շվեդիա համագործակցություն. ժողովրդավարության զարգացմանն ուղղված աշխատանքային հանդիպումներ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջև ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում ապրիլի 7-8-ը Հայաստանում է Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի աշխատանքային խումբը, որի ղեկավարը ՇԹ Ռիկսդագի երրորդ փոխխոսնակ Կերստին Լունդգրենն է: Պատվիրակության կազմում է նաև ՇԹ Ռիկսդագի նախագահի առաջին տեղակալ Քենեդ Ֆորսլունդը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Հայկական կողմից աշխատանքային խմբի ղեկավարը ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն է:

Ծրագրի նպատակն է զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները և տարածել ժողովրդավարական արժեքները: Համագործակցության առանցքը խորհրդարանականների միջև փորձի փոխանակումն է,  շփումների ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը:

Այցի ընթացքում կողմերը քննարկումներ են ունեցել «Խորհրդարան/պատգամավորների և հասարակական կազմակերպությունների միջև հարաբերություններ», «Խորհրդարանի դերն անվտանգության հարցերում», «Դատական համակարգի, դատարանների դերը» և «Գենդերային հավասարությունը խորհրդարանում» թեմաներով:

Հյուրերը հանդիպել են ՀՀ ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի և ՀՀ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում