ԷԷլեն Պետրոսյան

ՀՀ և ԵՄ ներկայացուցիչները համանախագահել են ՓԿԶՊ բարեկամների խմբի հանդիպումը

ՀՀ և ԵՄ ներկայացուցիչները համանախագահել են ՓԿԶՊ բարեկամների խմբի հանդիպումը

Ապրիլի 1-ին տեղի է ունեցել Փոքր կղզի զարգացող պետությունների (ՓԿԶՊ) բարեկամների խմբի հանդիպումը, որը համանախագահում էին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության մշտական ներկայացուցիչները։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՓԿԶՊ հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Իգնասիո Իբանեսը։ Այս մասին տեղեկացնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական պատվիրակությունից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր՝ անդրադարձ կատարելով ՓԿԶՊ երկրների առջև ծառացած մարտահրավերներին։ Մասնակիցները կարևորել են այդ երկրների կարիքների միջազգային տեսանելիության բարձրացումը, միջազգային աջակցության խթանումը և համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։ 

 

Քննարկվել է առաջիկայում կայանալիք՝ Փոքր կղզի զարգացող պետությունների միջազգային օրվան նվիրված միջոցառման անցկացումը՝ հիմնված 2025 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի կողմից Հայաստանի նախաձեռնությամբ ընդունված համապատասխան բանաձևի վրա՝ որպես ՓԿԶՊ խնդիրների և առաջնահերթությունների նկատմամբ միջազգային ուշադրության բարձրացման կարևոր քայլ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում