ՄՄարիամ Մխիթարյան

Հակաամերիկյան ցույցեր Աթենքում

Հակաամերիկյան ցույցեր Աթենքում

Մոտ 20 հազար մարդ է մասնակցել Աթենքում անցկացված հակաամերիկյան ցույցին, հայտնում է Proto Topic պարբերականը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները:

Հույն երիտասարդները հանրահավաքն անցկացրել են՝ նշելով  «սև գնդապետների» խունտայի դեմ պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների կազմակերպած ապստամբության 46-րդ տարեդարձը: Հույները ԱՄՆ-ին մեղադրում են 1967-1974 թվականների խունտային սատարելու համար, քանի որ բազմաթիվ քաղաքական գործիչների կարծիքով, առանց ԱՄՆ-ի աջակցության, խունտան մեկ օրից ավելի չէր լինի: Ցուցարարները վանկարկել են հակաամերիկյան կարգախոսներ: Ավանդաբար, ապստամբության տարեդարձի օրը ուսանողները կեսօրին արյունոտ հունական դրոշով գալիս են ԱՄՆ դեսպանատուն, իսկ երեկոյան տեղի է ունենում զանգվածային ցույց: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում