ՄՄարիամ Մխիթարյան

Իրաքում վերսկսվում են հակակառավարական ցույցերը

Իրաքում վերսկսվում են հակակառավարական ցույցերը

Կիրակի, Բաղդադից բացի, Իրաքի մի շարք քաղաքներում հազարավոր մարդիկ կրկին դուրս էին եկել հակակառավարական ցույցերի: Ցուցարարները պահանջել են կառավարության հրաժարականը, արդյունավետ պայքար կոռուպցիայի դեմ և երկրի քաղաքական համակարգի բարեփոխումներ:

Որոշ փորձագետներ նմանություն են տեսնում իրաքյան և լիբանանյան ցույցերում ներկայացված պահանջների միջև: Ըստ AFP գործակալության, Բաղդադի Թահրիր հրապարակում ակտիվիստները պահել են պաստառներ՝ «Բեյրութից մինչև Բաղդադ ՝ միասնական հեղափոխություն ընդդեմ կոռուպցիայի» կարգախոսով:

Սակայն երկու երկրների հակակառավարական գործողությունների հիմնական տարբերությունը, ըստ լրատվական գործակալության, այն է, որ Լիբանանում դրանք անցնում են խաղաղ ճանապարհով, Իրաքում՝ բռնությունների կիրառմամբ: Իրաքում բողոքի ցույցերն սկսվելու պահից սպանվել է ավելի քան 330 մարդ, հիմնականում ցուցարարներ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում