Հայ սակրավորները օգնում են սիրիացի գյուղացիներին

Հայ սակրավորները օգնում են սիրիացի գյուղացիներին

Հայ սակրավորները Սիրիայի հյուսիսում ականազերծում են գյուղական տարածքներն ու ցանքատարածքները, հաղորդում է ՌԻԱ նովոստին: Հայ մասնագետները աշխատում են Այազա բնակավայրում: 

ՀՀ հումանիտար ականազերծման կենտրոնի օպերատիվ բաժնի պետ Արթուր Ղաբուլյանի խոսքով՝ հիմնական  նպատակն է ականազերծել այն տարածքները, որոնք ահաբեկիչներն ականապատել են մարտական գործողությունների ժամանակ:

«Մենք այստեղ ենք խաղաղ բնակիչությա խնդրանքով: Աշխատանքների ավարտից հետո գյուղացիները կանցնեն խաղաղ աշխատանքի»,- ասել է Արթուր Ղաբուլյանը և ավելացրել, որ կենտրոնում կան նաև բուժաշխատողներ, որոնք օգնություն են ցուցաբերում բնակչությանը:

«Շնորհակալություն տղաներին, որ փրկում են մեզ ականներից ու ռումբերից... Մենք գրեթե կես տարի սպասել ենք ականազերծողներին, և վերջապես մեզ լսեցին»,- ասել է սիրիացի Մադին Ամարու Շաքուրը և ավելացրել, որ այժմ բնակչությունը իրեն ավելի ապահով է զգում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում