ԱԱնժելիկա Ժամհարյան

Huawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարները

Huawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարները
Մարտի 31-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Հուավեյ ընկերության (Huawei) տարածաշրջանային մասնաճյուղի ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից
 
Huawei-ի փորձագետները ներկայացրել են Եվրոպական միության և Բալթյան երկրներում ընկերության էլեկտրական էներգիայի մարտկոցային կուտակման համակարգերի (BESS) կիրառման օրինակները և այդ համակարգերի հնարավորություններն ու առավելությունները, որոնք նպատակաուղղված են արևային կայանների լայնամասշտաբ կիրառմամբ պայմանավորված համակարգային խնդիրների լուծմանը։
 
Քննարկվել են էլեկտրական էներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարները, ընդգծվել է էներգետիկ համակարգի ներկայիս ռեժիմների պարագայում կուտակիչ կայանների կարևորությունը։
 
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, որը կնպաստի Հայաստանում էլեկտրական էներգիայի կուտակիչ տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններին։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում