Ուկրաինայի «գործընկերներ» խնդրել են չհարվածել ռուսական նավթային հատվածին. Զելենսկի

Ուկրաինայի «գործընկերներ» խնդրել են չհարվածել ռուսական նավթային հատվածին. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի որոշ «գործընկերներ» Կիևին խնդրել են նվազեցնել ռուսական նավթային արդյունաբերությանը հասցված հարվածների քանակը համաշխարհային էներգետիկ ճգնաժամի ֆոնին:

Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ո՛ր «գործընկերների» մասին է խոսքը։ Ավելի վաղ Զելենսկին բազմիցս օգտագործել է այդ բառը ԱՄՆ-ի նկատմամբ, որի իշխանությունները ձգտում են լրացնել համաշխարհային շուկաներում նավթի պակասը, որն առաջացել է Իրանի դեմ պատերազմի հետևանքով Հորմուզի նեղուցը փակելու պատճառով:

«Ես ևս մեկ անգամ շեշտում եմ, որ եթե Ռուսաստանը պատրաստ է չխոցել Ուկրաինայի էներգետիկ համակարգը, մենք չենք պատասխանի նման հարվածներով»,- ասել է Զելենսկին:

Նա նաև նշել է, որ Ուկրաինան պատրաստ է հրադադար հաստատել Զատկի տոների ընթացքում, եթե Ռուսաստանն աջակցի նման առաջարկին։

Վերջին շաբաթներին Ուկրաինան հարվածներ է հասցրել ռուսական մի քանի տերմինալների, որոնք օգտագործվում են նավթի արտահանման համար, այդ թվում ՝ Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա քաղաքում:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©