ԳԳոհար Սիմոնյան

ԱՄՆ-ը չպետք է խառնվի Լիբանանի ներքին գործերին. Հըզբոլլահ

ԱՄՆ-ը չպետք է խառնվի Լիբանանի ներքին գործերին. Հըզբոլլահ

Լիբանանյան «Հըզբոլլահ»-ի գործադիր խորհրդի փոխնախագահը հայտարարել է, որ իրենք կտրուկ մերժում են Լիբանանի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտությունը և թույլ չեն տա, որ շահարկելով ժողովրդի պահանջները՝ Վաշինգտոնը դրանք ծառայեցնի երկրում իր կամեցած փոփոխությունների հաստատմանը:

«ԱՄՆ-ը և նրա դրածոները փորձում են  հասարակության մեջ խառնակչություն հրահրելով, ճանապարհները փակելով, երկիրը կաթվածահար անելով ու ժողովրդի նկատմամբ ճնշում գործադրելով՝ իրագործել ապագա կառավարության հետ կապված իրենց քաղաքական նպատակները»,- ասել է շեյխ Ալի Դամոշը՝ շեշտելով, որ Լիբանանի բանկերի դեմ սահմանված ԱՄՆ պատժամիջոցները և առհասարակ այդ երկրի դեմ ճնշումների կիրառումը Լիբանանում հանգեցրել են ֆինանսական  ճգնաժամի:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում