ԱԱննա Զախարյան

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ մարտի 26-ին տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 

Օրակարգում ներառված էր 5 հարց։

 

Նիստի մեկնարկին նախարարը շնորհավորել է անդամներին՝ ընդգծելով, որ նրանց փորձառությունը կօգնի համատեղ քննարկումների միջոցով ձևավորել լուծումներ, որոնք կնպաստեն կատարվող հսկայածավալ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

 

Նիստում ներկայացվել են նախարարության ծրագրերն ու 2026 թվականի առաջնահերթ միջոցառումները, իսկ անդամները շեշտել են ակտիվ ներգրավվածություն ցուցաբերելու պատրաստակամությունը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում