ՏՏաթև Խաչատրյան

Իրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը կրկին  հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հայտնաբերել է հրթիռների արձակում, և որ հակաօդային պաշտպանության համակարգերը որսում են դրանք։

«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնաբերել է Իրանից դեպի Իսրայել պետության տարածք արձակված հրթիռներ։ Հակաօդային պաշտպանության համակարգեր են տեղակայվել սպառնալիքը որսալու համար»,- ասվում է ՑԱՀԱԼ-ի Telegram ալիքում տեղադրված հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին։ Իրանը հակադարձել է Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին հարվածներով և Հորմուզի նեղուցը փակելով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում