ՇՇողիկ Գալստյան

Թրամփի իմփիչմենթի համար հիմքեր կան. Նենսի Փելոսի

Թրամփի իմփիչմենթի համար հիմքեր կան. Նենսի Փելոսի

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վկաները հաստատել են ԱՄՆ նախագահին ներկայացված կաշառքի մեղադրանքները, ասել է պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Նա ի նկատի ունի Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Թեյլորի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթի հարցաքննությունը: Փելոսիի խոսքով՝ վկաները հաստատել են կաշառքի փաստերը: Թրամփը չարաշահել է իշխանությունը և խախտել երդումը, երբ սպառնացել է դադարեցնել ռազմական օգնությունը Ուկրաինային՝ իր քաղաքական հակառակորդի դեմ հետաքննություն անցկացնելու դիմաց: ԱՄՆ Սահմանադրությամբ կաշառակերությունը հիմք է հանդիսանում քաղաքացիական ծառայողներին, այդ թվում ՝ նախագահին պաշտոնից հեռացնելու համար, վստահեցրել է Ներկայացուցիչների պալատի խոսնակը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում