ՄՄարիամ Մխիթարյան

Եվրահանձնաժողովը դատական հայցեր է պատրաստում Հունգարիայի դեմ. Politico

Եվրահանձնաժողովը դատական հայցեր է պատրաստում Հունգարիայի դեմ. Politico

Եվրոպական հանձնաժողովը կարող է սառեցնել Հունգարիայի համար նախատեսված եվրոպական ֆինանսավորումը, դատական ​​հայցեր է պատրաստում Բուդապեշտի դեմ և կարող է զրկել նրան ԵՄ խորհրդում ձայնի իրավունքից՝ ի պատասխան Կիևի համար 90 միլիարդ եվրո ռազմական ֆինանսավորումը հաստատելուց հրաժարվելուն։ Այդ մասին հաղորդել է Politico պարբերականը ԵՄ գագաթնաժողովից հետո։

Ըստ թերթի՝ Եվրահանձնաժողովը «լուրջ պատժամիջոցներ» է պատրաստում ապրիլի 23-24-ը Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովում՝ Հունգարիայի համար նախատեսված եվրոպական միջոցների սառեցում, հայցեր ԵՄ դատարանում, տուգանքներ Ուկրաինայի իրավիճակին չառնչվող եվրոպական նորմերի խախտումների համար և Եվրոպական միության մասին Համաձայնագրի 7-րդ հոդվածի կիրառում, որը թույլ է տալիս երկրին զրկել ԵՄ խորհրդում ձայնի իրավունքից։

Մարտի 19-ին Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ գագաթնաժողովի որոշումը՝ Կիևին 90 միլիարդ եվրո հատկացնելու և Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթը հաստատելու մասին։ Հանդիպման եզրափակիչ հայտարարության մեջ նշվում էր, որ ԵՄ-ն կվերադառնա այդ քննարկմանը հաջորդ գագաթնաժողովում։

The Wall Street Journal-ն էլ գրել է, որ Եվրամիությունը ստիպված կլինի դիմել Ուկրաինային աջակցելու կարճաժամկետ միջոցառումների, եթե «ռազմական վարկը» չհաստատվի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում