ՄՄարիամ Մխիթարյան

Բողոքի նոր ալիք Թբիլիսիում

Բողոքի նոր ալիք Թբիլիսիում

Վերջին հինգ ամիսների ընթացքում լայնածավալ հանրահավաքների երկրորդ ալիքն է տարածվել Թբիլիսիում: Բողոքի ակցիաների անցկացման վայրը նույնն է` Ռուսթավելու պողոտա, խորհրդարանի շենքի մոտ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հատուկ ուժեր են ժամանել օրենսդիր մարմինը պաշտպանելու համար, չնայած իշխանությունները նշում են «պլանավորված ստուգայցի» մասին: Այս անգամ վրդովմունքի պատճառը Վրաստանի խորհրդարանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից սահմանադրական փոփոխության տապալումն է, որը նախատեսում էր 2020 թվականի ընտրություններին անցում համամասնական ընտրակարգին: Բողոքի ցույցին մասնակցում են գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունները՝ պահանջելով ժամանակավոր կառավարության ձևավորում և համամասնական ընտրակարգով արտահերթ խորհրդարանական ընտրության անցկացում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում