ԳԳոհար Սիմոնյան

Նեթանյահուն հանդիպման է հրավիրել Ավիդգոր Լիբերմանին

Նեթանյահուն հանդիպման է հրավիրել Ավիդգոր Լիբերմանին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «Մեր տունն Իսրայելն է»  կուսակցության ղեկավար, նախկին Պաշտպանության նախարար Ավիդգոր Լիբերմանին հրավիրել է կիրակնօրյա հանդիպման: Նեթանյահուն նման առաջարկով է հանդես եկել հինգշաբթի երեկոյան, Գազայում ռազմական գործողությունների ավարտից հետո՝ փոխանցում է The Times of Israel-ը:

Հաղորդվում է, որ Նեթանյահուն նոյեմբերի 17-ին՝ ժ. 17:00-ին Լիբերմանի հետ կքննարկի կառավարության ձևավորման հետ կապված փակուղային իրավիճակը:

Ավելի վաղ Լիբերմանը հանդիպել էր ընդդիմության առաջնորդ Բենի Գանցի հետ, որից հետո ակնարկել էր վերջինիս կուսակցության ներսում առկա անհամաձայնությունների մասին: Լիբերմանը նաև հայտարարել էր, որ բոլոր կուսակցությունների առաջնորդները պարտավոր են ընդունել նախագահ Ռեուվեն Ռիվլինի միասնության պլանը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «Մեր տունն Իսրայելն է»  կուսակցության ղեկավար, նախկին Պաշտպանության նախարար Ավիդգոր Լիբերմանին հրավիրել է կիրակնօրյա հանդիպման: Նեթանյահուն նման առաջարկով է հանդես եկել հինգշաբթի երեկոյան՝ Գազայում ռազմական գործողությունների ավարտից հետո՝ փոխանցում է The Times of Israel-ը:

Հաղորդվում է, որ Նեթանյահուն նոյեմբերի 17-ին՝ ժ. 17:00-ին, Լիբերմանի հետ կքննարկի կառավարության ձևավորման հետ կապված փակուղային իրավիճակը:

Ավելի վաղ Լիբերմանը հանդիպել էր ընդդիմության առաջնորդ Բենի Գանցի հետ, որից հետո ակնարկել էր վերջինիս կուսակցության ներսում առկա անհամաձայնությունների մասին: Լիբերմանը նաև հայտարարել էր, որ բոլոր կուսակցությունների առաջնորդները պարտավոր են ընդունել նախագահ Ռեուվեն Ռիվլինի միասնության պլանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում