ՄՄարի Կոստանյան

Թուրքիան ռազմաբազա է ստեղծում Սիրիայում

Թուրքիան ռազմաբազա է ստեղծում Սիրիայում

Թուրքիան Սիրիայի հյուսիսարևելյան շրջանի Ռաս ալ-Այն քաղաքում սկսել է ռազմաբազայի շինարարությունը: Այս մասին հաղորդում է սիրիական ազգային SANA գործակալությունը:

«Սիրիայի Ռաս ալ-Այն քաղաքի հարավային արվարձաններից մեկում՝ ալ-Հավաս  գյուղում, թուրքական ուժերը սկսել են իրենց ռազմաբազայի շինարարությունը»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտարարել էր Սիրիայի հյուսիսային շրջանում «Խաղաղության ակունք» ռազմական գործողության մեկնարկի մասին: Թուրքիայի իշխանությունների նպատակն այնտեղ բուֆերային գոտի ստեղծելն ու քրդական ուժերի դեմ պայքարն էր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում