ՏՏաթև Խաչատրյան

Թրամփը և Պուտինը քննարկել են Իրանի և Ուկրաինայի հարցերը

Թրամփը և Պուտինը քննարկել են Իրանի և Ուկրաինայի հարցերը

Մարտի 9-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել` լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով՝ զրույցը կենտրոնացած է եղել ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտության վրա։ Կողմերը քննարկել են նաև ուկրաինական կարգավորման հարցը։

«Միանգամից կասեմ, որ զրույցը գործնական, անկեղծ և կառուցողական էր, ինչպես սովորաբար լինում է ռուս և ամերիկացի առաջնորդների միջև երկխոսության ժամանակ։ Թրամփը տվել է իր գնահատականը զարգացող իրավիճակի վերաբերյալ` ամերիկա-իսրայելական շարունակվող գործողության համատեքստում։ Այդ հարցի շուրջ տեղի է ունեցել կարծիքների շատ առարկայական և օգտակար  փոխանակում», - հավելել է Ռուսաստանի նախագահի օգնականը։

Թրամփը նաև հայտարարել է, որ հետաքրքրված է Ուկրաինայում հակամարտության արագ կարգավորմամբ, հաղորդել է Ուշակովը։

Սպիտակ տունը տեղի ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրություն դեռ չի տարածել։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում