Բաքվում կայացած Կրոնական առաջնորդների երկրորդ գագաթնաժողովի բացման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Արցախին և ասել, թե այն «միշտ եղել է Ադրբեջանի անքակտելի մասը»: Ադրբեջանի ղեկավարը նշել է, թե «Ղարաբաղի ժողովրդագրական պատկերը փոխվել է 19-րդ դարում՝ հայերի ներգաղթի շնորհիվ»:
Ըստ Ադրբեջանի նախագահի՝ «բոլոր հին քարտեզներում, դրանց թվում՝ ցարական Ռուսաստանի, Լեռնային Ղարաբաղի բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագման են»:










