ՄՄարիամ Մխիթարյան

Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի Գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի Գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Մոջթաբա Խամենեիին` Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

«Այժմ, երբ Իրանը դիմակայում է զինված ագրեսիային, Ձեր գործունեությունն այդ բարձր պաշտոնում, անկասկած, կպահանջի մեծ արիություն և անձնվիրություն։ Վստահ եմ, որ Դուք պատվով կշարունակեք ձեր հոր գործը և կհամախմբեք Իրանի ժողովրդին դաժան փորձությունների առջև»,- ընդգծել է ՌԴ նախագահը։

Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի անսասան աջակցությունը Թեհրանին և վստահեցրել, որ կմնան Իսլամական Հանրապետության հուսալի գործընկեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում