ՄՄարի Կոստանյան

Ռուսաստանը մեր ռազմավարական խնդիրն է. Դոնալդ Տուսկ

Ռուսաստանը մեր ռազմավարական խնդիրն է. Դոնալդ Տուսկ

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնից հեռացող Դոնալդ Տուսկը Ռուսաստանին չի համարում «Եվրոպայի ռազմավարական գործընկերը»: Այս մասին գրում է Financial Times պարբերականը:

«Ամեն շաբաթ ես ստիպված եմ եղել հրապարակավ հիշեցնել ԵՄ մյուս ղեկավարներին, որ Ռուսաստանը ոչ թե մեր ռազմավարական գործընկերն է, այլ մեր ռազմավարական խնդիրը: Ինձ նույնիսկ մոլագար են անվանել այն բանի համար, որ ես այդքան կենտրոնացած եմ այդ թեմայի վրա»:

Տուսկը հայտնել է, որ «Կրեմլի ագրեսիվ քաղաքականությունը» խոչընդոտել է Եվրախորհրդի ղեկավարի պաշտոնում իր գլխավոր նպատակներից մեկի՝ «Եվրամիության միասնականության» պահպանման իրականացումը: Դոնալդ Տուսկը ճիշտ է համարում Ռուսաստանի հանդեպ կոշտ դիրքորոշումը, ինչպես նաև՝ «պատժամիջոցների կիրառման օգուտը»:  

Հիշեցնենք, որ Դոնալդ Տուսկը Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնից կհեռանա դեկտեմբերի 1-ին: Նրան կփոխարինի Բելգիայի ներկայիս վարչապետ Շարլ Միշելը:  

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում