
ԱՄՆ-ն հարվածել է իրանական ավիակիր նավին, որն օգտագործվում էր անօդաչու թռչող սարքերի արձակման համար, հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։
«Իրանական նավը, որը մոտավորապես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ավիակրի չափ էր, հարձակման է ենթարկվել և այժմ կրակի մեջ է», - հայտարարել է հրամանատարությունը։
Ավելի վաղ՝ մամուլի ասուլիսում, Մերձավոր Արևելքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերը հայտարարել էր, որ Իրանի ռազմածովային ուժերի վրա ԱՄՆ հարվածները սաստկացել են։
«Այս պահին արդեն 30 նավ է ոչնչացվել», - ասել է նա։









