ՄՄարի Կոստանյան

Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը

Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը

ԱՄՆ կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը: Նա մասնավորապես հայտնել է, որ բանաձևը ստվեր է գցում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: 

«Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևերը ստվեր են գցում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա և դժկամությամբ են ընդունվում մեր ժողովրդի կողմից»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը ևս մեկ անգամ նշել է, որ «104 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների պատասխանն ու լուծումները պետք է պատմաբանները, ոչ թե քաղաքական գործիչները տան»:

Ըստ Էրդողանի՝ Թուրքիան բացել է բոլոր արխիվները, և ցանկացողները կարող են գնալ և ուսումնասիրել դրանք:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում՝ հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում, ձայների մեծամասնությամբ, ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ էին քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չէր քվեարկել:

Նույն օրը Ներկայացուցիչների պալատն ընդունել էր նաև Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձևը՝ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության ծավալելու համար: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում