ՄՄարի Կոստանյան

Էրդողանը Թրամփին է վերադարձրել աղմկահարույց նամակը

Էրդողանը Թրամփին է վերադարձրել աղմկահարույց նամակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփին է հանձնել իրեն հասցեագրված Սպիտակ տան նամակը:

Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի ղեկավարն ասել է. «Այդ նամակը ես հանձնել եմ հարգելի նախագահին»:

Հիշեցնենք, որ Թրամփը նամակ էր գրել Էրդողանին, որտեղ Սպիտակ տան ղեկավարն իր թուրք պաշտոնակցին հորդորում էր հիմար չլինել ու «լավ տղա» չձևանալ՝ «հիանալի գործարք» կնքելով քրդերի հարցում:

Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ բանակցությունների ժամանակ քննարկվել են ռուսական С-400 զենիթահրթիռային պաշտպանական համակարգերի ու ամերիկյան  F-35 նորագույն կործանիչների գնման հարցը: Նա նշել է, որ այդ հարցերը հնարավոր է լուծել միայն խաղաղ երկխոսության արդյունքում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում