ԼԼիլիթ Ասատրյան

4 ոսկի, 8 արծաթ, 1 բրոնզ. շնորհավորում եմ բոլորիս հրաձգության առաջնությունում Հայաստանի հավաքականի ցույց տված արդյունքի առիթով. Փաշինյան

4 ոսկի, 8 արծաթ, 1 բրոնզ. շնորհավորում եմ բոլորիս հրաձգության առաջնությունում Հայաստանի հավաքականի ցույց տված արդյունքի առիթով. Փաշինյան

4 ոսկի, 8 արծաթ, 1 բրոնզ. շնորհավորում եմ բոլորիս հրաձգության Եվրոպայի Երևանում ավարտված առաջնությունում Հայաստանի հավաքականի ցույց տված այս արդյունքի առիթով: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի հավաքականն օղամղիչ ատրճանակ վարժությունում բրոնզե մեդալի համար մրցել է Բուլղարիայի հավաքականի հետ:
 
Հայաստանի հավաքականի եռյակում ընդգրկված Զավեն Իգիթյանը, Բենիկ Խլղաթյանն ու Գևորգ Մելքոնյանը ընդհանուր հաշվարկում գերազանցելով բուլղարներին 17:9 հաշվով` դարձել են առաջնության բրոնզե մեդալակիր: 
 
Մինչ այդ Հայաստանի հավաքականը Եվրոպայի այս առաջնությունում նվաճել էր 4 ոսկե ու 8 արծաթե մեդալ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում