ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ում սկսվել են նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հանրային լսումները

ԱՄՆ-ում սկսվել են նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հանրային լսումները

ԱՄՆ Կոնգրեսում սկսվել են նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հանրային լսումները: ԱՄՆ-ի պատմության մեջ երրորդ անգամ Կոնգրեսը սկսում է հանրային լսումներ իմփիչմենթի վերաբերյալ: ԱՄՆ-ի Սահմանադրության համաձայն, նախագահը մեղադրվում է «դավաճանության, կաշառակերության և հատկապես ծանր հանցագործությունների ու իրավախախտումների համար»: Դեմոկրատների նպատակն է ապացուցել, որ Թրամփը կատարել է դրանք: Հետաքննության կիզակետում Թրամփի զանգն է Ուկրաինայի նախագահ Զելենսկուն, որում ամերիկացի առաջնորդը խնդրել է իր քաղաքական մրցակից Ջո Բայդենի դեմ հետաքննություն սկսել: Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական մեծամասնությունը ցանկանում է ապացուցել ամերիկացիներին, որ հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը փորձել է Ուկրաինային ներքաշել ամերիկյան ընտրությունների մեջ: Ուկրաինայում առաջատար դիվանագետ Ուիլյամ Թեյլորը փորձել է աջակցել Ուկրաինային և այս պայքարում հանրապետությունը ներկայացնել դրական կողմով: Թրամփի դեմ դատավարության գլխավոր վկաները կլինեն պետքարտուղարության և նրա վարչակազմի ավագ դիվանագետները: Հանրապետականները դա անվանում են կարիերիստ չինովնիկների դավադրություն: Կուսակցության նպատակն է պաշտպանել նախագահին ու վարկաբեկել վկաներին: Երկրի հիմնական ալիքները ուղիղ եթերով հեռարձակում են լսումները: Բոլորը սպասում են նախագահ Թրամփի արձագանքին, սակայն Սպիտակ տունը հայտնել է, որ նախագահը չի հետևում նիստին, աշխատում է, Օվալաձև կաբինետում հանդիպումներ է անցկացնում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում