ԱԱննա Զախարյան

Դատախազությունը պահանջում է ՊՆ երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատարից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 2 անշարժ գույք և շուրջ 452 միլիոն դրամ

Դատախազությունը պահանջում է ՊՆ երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատարից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 2 անշարժ գույք և շուրջ 452 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության վարչության նախկին պետ, Պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Պողոս Լյովայի Պողոսյանի հետ փոխկապակցված անձանցից (Պողոս Պողոսյանը մահացել է 2024 թվականին) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 2 անշարժ գույք Երևան քաղաքում.
  • 451 միլիոն 540 հազար դրամ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում