ՄՄարիամ Մխիթարյան

Երկօրյա այցով Վաշինգտոն է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը

Երկօրյա այցով Վաշինգտոն է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը

Նախագահ Էրդողանը մինչև ԱՄՆ մեկնելը Անկարայում հայտարարել էր, որ նախագահ Թրամփի հետ հանդիպման ժամանակ քննարկվող թեմաները կլինեն Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում և «Ֆեթուլլահ» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը: The Washington Post-ը հայտնում է, որ մինչև Էրդողանի հետ հանդիպումը ԱՄՆ նախագահը որոշել է գործել ոչ թե սպառնալիքներով, այլ ֆինանսական խթանով: Դոնալդ Թրամփը Թուրքիային առաջարկել է 100 միլիարդ դոլարի առևտրային գործարք: Այս առաջարկի դիմաց Անկարան պետք է վերանայի Սիրիայում իր քաղաքականությունը, ինչպես նաև լուծի C-400-ի հարցը՝ հօգուտ Միացյալ Նահանգների: Ըստ պարբերականի, Սպիտակ տան առաջարկը կզայրացնի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Թրամփի հակառակորդներին: Ավելի վաղ օրենսդիրները աջակցել էին Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառմանը Սիրիայում ռազմական գործողությունների համար: Էրդողանը հանդիպել է ամերիկացի մի խումբ պաշտոնյաների հետ, սպասվում է նրա հանդիպումը նաև ԱՄՆ նախագահի հետ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում