ՄՄարիամ Մխիթարյան

Լարվածության նոր ալիք պաղեստինա-իսրայելական հարաբերություններում

Լարվածության նոր ալիք պաղեստինա-իսրայելական հարաբերություններում

Իսրայելական բանակը հայտնել է, որ Գազայի հատվածից հրեական բնակավայրեր է արձակվել 190 հրթիռ, ինչի հետևանքով 25 մարդ է վիրավորվել: Պաղեստինյան կողմից էլ հայտարարել են, որ «Իսլամական ջիհադ» խմբավորումը հրթիռներն արձակել է՝ պատասխանելով ավելի վաղ իսրայելական զինուժի իրականացրած հարվածներին, որոնց հետևանքով զոհվել է խմբավորման հրամանատարն ու իր կինը: Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իրենք թիրախավորում են ահաբեկիչներին, իսկ Գազայի հատվածից՝ Իսրայելի խաղաղ բնակիչներին։ Իսրայելական ավիահարվածներից Գազայում 10 մարդ է զոհվել, 45-ը վիրավորվել են։ «Իսլամական ջիհադը» հայտարարել է, որ թույլ չի տա Իսրայելին վերսկսել «կետային ոչնչացման» պրակտիկան:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում