ՄՄարիա Գաբրիելյան

Վենետիկում ջրհեղեղի զոհ է դարձել մեկ մարդ

Վենետիկում ջրհեղեղի զոհ է դարձել մեկ մարդ

Ըստ վերջին տվյալների՝ Վենետիկում մեկ զոհ  կա սկսված ջրհեղեղի պատճառով: Հորդառատ անձրևների և քամու պատճառով ջրի մակարդակը բարձրացել է 187 սմ, քաղաքի մոտ 80 տոկոսը հայտնվել է ջրի մեջ: Քաղաքային իշխանությունը պատրաստվում է արտակարգ դրություն հայտարարել: 


Սուրբ Մարկոսի հրապարակում ջրի մակարդակը մեկ մետրից ավելի է, հեղեղվել է նաև համանուն տաճարը:  

Վենետիկում ջրի ավելի բարձր մակարդակ` 190 սմ, գրանցվել էր 1966 թվականին: Այդ ժամանակ ջուրը հեղեղել էր ոչ միայն Վենետիկը, այլև իտալական մի շարք այլ քաղաքներ, այդ թվում` Ֆլորենցիան: 

Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն հայտարարել է, որ քաղաքն իսկական աղետ է ապրում: Բնակիչներին խորհուրդ է տրվել փողոցներ դուրս չգալ: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում