ԷԷմմա Վարդանյան

Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցից հետո ձևավորվել են առավել համակարգված համագործակցության նոր հնարավորություններ․ Մկրտչյան

Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցից հետո ձևավորվել են առավել համակարգված համագործակցության նոր հնարավորություններ․ Մկրտչյան

Փետրվարի 24-ին ԱՄՆ Առևտրի պալատը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հետ համատեղ, «Հայաստան» ծրագրի շրջանակներում, հյուրընկալել է կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են մի շարք ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Բացման խոսքով հանդես են եկել Առևտրի պալատի ավագ փոխնախագահ Քուշ Չոքսին և ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներին, գործարար կապերի ընդլայնմանը և համագործակցության ինստիտուցիոնալացման կարևորությանը։

Դեսպան Մկրտչյանն իր ելույթում ընդգծել է Հայաստանում տեխնոլոգիական միջավայրի զարգացման համար ստեղծված նպաստավոր պայմանները՝ նշելով, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցից հետո ձևավորվել են առավել համակարգված համագործակցության նոր հնարավորություններ։

Կլոր սեղան-քննարկմանը վերահաստատվել է կողմերի պատրաստակամությունը՝ խորացնելու երկարաժամկետ և կայուն տնտեսական գործընկերությունը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում